Լրահոս
Հասարակական
13:24
11.11.22
112

Կասեցվել է ապօրինի ջրառը

Img default alt hy

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Գևորգ Մալոյան» Ա/Ձ-ում։ Պարզվել է, որ ձկնաբուծարանում տարածքի գրունտային ստորերկրյա ջրային ռեսուրսներից պոմպերի միջոցով կատարվում  է  ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ 

Ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործումը կասեցվել է։ Անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ։