Լրահոս
Քաղաքական
21:36
13.04.22
1 087

Կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը՝ առանց զոհերի․ Նիկոլ Փաշինյան

Img default alt hy

Չի եղել տարբերակ, որը մեզ համար լինի անընդունելի, իսկ Ադրբեջանը ասի, այո՛, ինձ  համար ընդունելի է, խորհրդարանում անդրադառնալով Արցախի հարցով բանակցությունների, այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Սերժ Սարգսյանը այս ամբիոնից է դա ասել։ Ինձ ասում են այդ ինչպես եղավ, որ 2019 թվականին ընկաք թակարդը: Թակարդը ընկնելն այն էր, որ հայտնվում է մի բանակցային փաթեթ, որտեղ Հայաստանից ակնկալվում է, որ 7 շրջանը պետք է հանձնվի Ադրբեջանին։

Մենք թակարդի մեջ չենք եղել, այդ թղթում արձանագրվել է այն, որի մասին անոնս է արել Սերժ Սարգսյանը այս ամբիոնից, դա իր բանակցությունների արդյունքն է եղել, որովհետև 2019 թվականին մենք բանակցություն նույնիսկ սկսած էլ չեն եղել։

Այսօր ասում են՝ կարո՞ղ էիք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»,- ասել է Փաշինյանը։