Լրահոս
Հասարակական
20:45
01.05.25
1 453

Կանգնած էի, ինչ-որ բան կպավ. պայթյունից տուժած քաղաքացի. Factor (տեսանյութ)

Img default alt hy

Սարյան փողոցում մեքենայի գազաբալոն է պայթել: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը` տեղեկացնելով, որ քիչ առաջ են այդ մասին ահազանգ ստացել:

«Դեպքի վայր են մեկնել ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ: Նախնական տվյալներով` երկու քաղաքացի է տուժել»,- ասաց Սարգսյանը:

Նրա փոխանցմամբ` տուժածներից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն, մյուսը տեղում է բուժօգնություն ստացել:

Factor TV-ն տեղում արձանագրել է, որ ոստիկանությունը սահմանազատել է պայթյունի տարածքը։ Գազի հոտի պատճառով տարածքի սրճարանների անձնակազմը և հաճախորդները դիմակ են կրում։