Լրահոս
Քաղաքական
10:09
09.08.25
2 742

Կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, պետք է վերադարձնենք. Փաշինյան

Img default alt hy

Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի։ Այսօր՝ օգոստոսի 9-ին, հեռավար կարգով հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Այո, ճիշտ ենք ասում՝ կան տարածքներ, որ պատկանում են մեզ, բայց գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց նաև պիտի ասենք, որ կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են մեր վերահսկողության տակ։

Պիտի սահմանազատման գործընթացը շարունակվի և այնտեղ, որտեղ մենք ունենք մեզ չպատկանող տարածքներ, մենք պետք է վերադարձնենք Ադրբեջանին, որտեղ Արդբեջանն ունի տարածքներ իրենց չպատկանող, իրենք պետք է վերադարձնեն մեզ։ Կամ էլ համարժեքության սկզբունքի հիման վրա կամ օրինակ հանրաքվեների միջոցով տարածքների փոխանակում պիտի իրականացվի այն տրամաբանությամբ, որ 29,743 քմ կմ տարածքը անխախտելի մնա»,-ասել է Փաշինյանը։