Լրահոս
Իրավական
14:19
29.03.22
947

Կալանավորվել և ձերբակալվել են ԱԻՆ աշխատակիցներ. նախարարին մեղադրա՞նք կառաջադրվի

Img default alt hy

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություններ է կատարել Արտակարգ իրավիճակների նախարարությունում:

««ArmLur.am»-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել ու շղթան, ըստ լուրերի, հասնում է մինչև ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյան:

Ավելին, լրատվամիջոցին հասած լուրերի համաձայն՝ գործով կան այս պահին ԱԻն ձերբակալված և կալանավորված աշխատակիցներ:

«Գործով անցնող անձինք ցուցմունքներում անգամ տվել են նախարարի անունը:

Ուշագրավն այն է, որ վարչապետը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդի և դատելով իրավիճակից նախարարը չի բացառում, որ էլ չվերադառնա և նրան մեղադրանք առաջադրեն: Ինչևէ հետևենք զարգացումերին»: