Լրահոս
Իրավական
18:30
04.05.25
856

Կալանավորվել է անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով

Img default alt hy

Սյունիքի բնակիչ է կալանավորվել անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով:

Ըստ մեղադրանքի, Նորայր Մ.-ն սեռական կարիքները բավարարելու նպատակով տուժողի կամքին հակառակ՝ նրա անօգնական վիճակն օգտագործելով, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 14 տարին չլրացած անձի նկատմամբ։

Բացի դրանից, նա սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 12 տարին չլրացած անձի նկատմամբ։ Սյունեցի տղամարդը նաեւ բջջային հեռախոսով, ստեղծել և դրա վրա պահպանել է մանկական պոռնոգրաֆիա։

Նորայր Մ.-ն կալանավորվել է, գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: