Լրահոս
Հասարակական
14:53
01.12.22
117

Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռ է ընկել և բռնկվել․ հայտնաբերվել է 2 այրված մարմին

Img default alt hy

Դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։

Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։