Լրահոս
Քաղաքական
16:04
13.02.26
105

Ջախջախիչ պարտությունից է վախենո՞ւմ իշխանությունը. «վհուկների որս»՝ ընդդիմադիր դաշտում

Ընտրական տարում իրավապահների օգնությամբ ընդդիմադիրներին ճնշելու մասին է ահազանգում «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը: Իր 7 թիմակիցների դեմ հարուցված վարույթը իրականում հեղինակություն ունեցող ընդդիմադիրներին մեկուսացնելու փորձ է անվանում Վաղարշապատի ընտրություններում 32 տոկոս ձայն հավաքած ուժի ղեկավարը: Խաչատրյանը համոզված է՝ Վաղարշապատում իր ուժի հանդեպ մեծ վստահությունն է անհանգստացնում իշխանականներին հունիսի 7-ի ընտրությունների շեմին: