Լրահոս
Քաղաքական
23:15
04.04.23
127

Ջանք ու եռանդ չեմ խնայելու իմ փորձն ու կարողությունները երկրի զարգացման ուղղությամբ ներդնելու համար․ Հրաչյա Սարգսյան

Img default alt hy

Երևանի նախկի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնելու մասին՝ նշելով, որ ջանք ու եռանդ չի խնայելու իր փորձն ու կարողությունները երկրի զարգացման գործում ներդնելու համար։

«Սիրելի’ հայրենակիցներ,

Սիրելի’ երևանցիներ,

Հարգելի’ գործընկերներ,

Այսօրվանից ստանձնում եմ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը և ես ջանք ու եռանդ չեմ խնայելու իմ փորձն ու կարողությունները մեր երկրի զարգացման և բարեկեցության ուղղությամբ ներդնելու համար:

Շնորհակալ եմ վստահության համար», - գրել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել մարտի 17-ին, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով նա նշանակվել է վարչապետի խորհրդական: