Լրահոս
Հասարակական
13:47
13.02.26
90

«Իզմիրլյան» ԲԿ-ն եկեղեցապատկան կառույց է, և սա հերթական հակաեկեղեցական գործողությունն է. Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյան

Img default alt hy

«Մենք դեռ տեղյակ չենք ինչ են անում, գիտենք, որ խուզարկություններ են անում արդեն մոտ 3 ժամ։ Առավոտյան պլանային քննարկման էինք մասնակցում, որը ընդհատվեց, քանի որ քննչական մարմինները եկան, և այդ պահից սկսած՝ խուզարկությունները շարունակվում են երեք սենյակներում՝ տնօրենի սենյակում, փոխտնօրենի սենյակում բուժական գծով և ֆինանսական գծով փոխտնօրենի սենյակում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։

Հիշեցնենք, որ քննչական մարմինները ներխուժել են «Իզմիրլյան» ԲԿ ժամը 9-ից։

Լրագրողների հարցին,թ ե ինչ են փնտրում, հոգևոր տեսուչը պատասխանեց․ «Իմ կարծիքով, սա հակաեկեղեցական արշավի ևս մեկ դրսևորում էր։ Մենք սրան սպասում էինք և ասեմ՝ շատ են ուշացել, մենք ավելի շուտ էինք սպասում իրենց այստեղ»։