Լրահոս
Միջազգային
14:35
01.11.22
81

Իսպանիայում Vueling ավիաընկերության 54 չվերթեր են չեղարկել ուղեկցորդների գործադուլի պատճառով

Img default alt hy

Vueling ավիաընկերությունը չեղարկել Է նոյեմբերի 1-ին պլանավորված 54 չվերթեր Իսպանիայում ինքնաթիռների ուղեկցորդների գործադուլի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է La Vanguardia թերթը: Ըստ թերթի տեղեկատվության՝ գործադուլները տեղի կունենան երկուշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին մինչև եկող տարվա հունվարի 31-ը, ինչպես նաև նոյեմբերի 1-ին, դեկտեմբերի 6-ին, 8-ին, 24-ին և 31-ին և հունվարի 5-ին:

Այսպիսով, գործադուլները համընկնում են թագավորությունում տարբեր տոների և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ երկարատև հանգստյան օրերի հետ: Իսպանիայի իշխանությունների գնահատումներով՝ այդ ժամանակամիջոցում ակցիաները կարող են խախտել մինչև 3,2 միլիոն ուղևորների պլանները: Stavla արհմիությունը, որը գործադուլների կազմակերպիչն Է, պահանջում Է ընթացիկ տարում Vueling-ի ուղեկցորդների աշխատավարձի 13 տոկոսով բարձրացում: Ընկերության ղեկավարությունն այդ պահանջն անիրագործելի Է համարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: