Լրահոս
Քաղաքական
16:26
02.05.22
300

Իշխող վարչախումբը փորձում է ոստիկանությունը վերածել վարձկանների խմբի. Արթուր Ղազինյան

Img default alt hy

Վաղ առավոտից ոստիկանությունն անցել է բավական ուժեղացված ծառայության, եղել են ապօրինի ուժի կիրառման ակնհայտ դեպքեր։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Սա ստվեր է նետում ամբողջ համակարգի վրա: Քաղաքական առումով կբնորոշեմ այսպես, որ իշխող վարչախումբը փորձում է ոստիկանությունը վերածել վարձկանների խմբի, որոնք հրամանով կհարձակվեն իշխանության դեմ խոսող ցանկացած քաղաքացու դեմ:

Բոլոր անձինք նույնականացված են, բոլոր օրինախախտ ոստիկանները ենթարկվելու են պատասխանատվության»,- ասել է Ղազինյանը: