Լրահոս
Քաղաքական
13:14
17.01.25
405

Իշխանությունն առաջին պահանջատերը պետք է լինի իր քաղաքացիների պաշտպանության. Նարինե Աղաբալյան

Img default alt hy

Շատ կարևոր է ևս մեկ անգամ բարձրաձայնել արդարադատության դեմ գործող ոճրագործության մասին: Այս մասին հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիայի ժամանակ ասաց Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը:

«Իշխանությունն առաջին պահանջատերը պետք է լինի արդարադատության և իր քաղաքացիների պաշտպանության: Ամբողջ աշխարհից են փաստում՝ եթե ՀՀ իշխանությունը չի պահանջում, ոչինչ անել հնարավոր չէ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 17-ին, Բաքվում մեկնարկել է հայ գերիների՝ այդ թվում Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը: