Լրահոս
Քաղաքական
10:10
20.05.22
118

Իշխանությունն առաջիկայում նոր եթերաշրջանով է հանդես գալու, որտեղ գլխավոր դերակատարները ոչ թե ՔՊ-ական պատգամավորներն են լինելու, այլ իբր շարքային քաղաքացիները

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած Նիկոլ Փաշինյանն առայժմ դիմադրում է ընդդիմության պայքարին հակընդդեմ հանրահավաք կազմակերպելու գայթակղությանը, քանի որ իրավապահները նրան զեկուցել են, որ դա բախումների կարող է հանգեցնել, սակայն, մեր տեղեկություններով, քննարկում են ընդդիմության հավաքները, երթերը «հարամելու» սցենարը, այսպես կոչված, «սադրիչ խմբերի» միջոցով։

Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ մի քանի օլիգարխի և մի քանի պատգամավորի վրա են դրել նման խմբերի ձևավորումը, որոնք պետք է մոտենան ցուցարարներին, հայհոյեն, անիծեն, սադրիչ հայտարարություններով վեճի բռնվեն, բնականաբար, գովերգեն սիրասուն վարչապետ Նիկոլ Փաշինյանին և բախումներ առաջացնեն։

Այնպես որ, իշխանությունն առաջիկայում նոր եթերաշրջանով է հանդես գալու, որտեղ գլխավոր դերակատարները ոչ թե ՔՊ-ական պատգամավորներն են լինելու, այլ իբր շարքային քաղաքացիները, ինչպես արեցին Շիրակի մարզում»։