Լրահոս
Քաղաքական
14:05
21.05.22
372

Իշխանական հերթական անճոռնի և չոռոտ հրամանով այս պահին խուզարկություն է իրականացվում. Սոս Հակոբյան

Img default alt hy

Իշխանական հերթական անճոռնի և չոռոտ հրամանով այս պահին խուզարկություն է իրականացվում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում, ուշադրություն՝ 2021 թ. ձմռանը մի քանի մուրացկանի օգնելու հանար: Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

«Հարց է առաջանում. ի՞նչ են փնտրում: Ասում են, որ մի 10-15 հազար մարդու տվյալներով ցուցակներ են փնտրում:

Դրանից հետո կանցնեն փնտրելու պատերազմի վերջին օրերին 90%-ով չպայթած Իսկանդերի մարտագլխիկը:

Սա, որ զուտ իմանաք, թե Արամ Գրիգորյանը և մենք բոլորս ինչ «լրջությամբ» ենք վերաբերվում մարդկանց գլխին սարքելու նպատակով ձոնված ձեր հետապնդումներին:

Քրեական գո՞րծն է, որ պետք է կոտրի ամեն փորձությունով անցած և այժմ պայքարի մեջ գտնվող մարդկանց:

Դուք հոմ հիմար չեք»։