Լրահոս
Քաղաքական
13:04
31.07.25
206

Իրանը մտնում է Սյունի՞ք. սկանդալային լուրեր են տարածվում

Տելեգրամում լուրեր են տարածվում, որ Իրանը փաստացի վերահսկողության տակ է վերցնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որը նախկինում ՆԱՏՕ-ի և սիոնիստական կառույցների կողմից դիտարկվում էր որպես տարածաշրջանի վրա ճնշում գործադրելու գործիք: Թավրիզ-Երևան 120 կմ երկարությամբ ռազմավարական ծրագիրն իրականացվում է սեղմ ժամկետներում, որով Իրանը ուղղակիորեն կապվում է Հայաստանի հետ: Ըստ իրանական տելեգրամներում տարածված լուրերի՝ այս երթուղին ոչ միայն ամրապնդում Է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի՝ Սյունիքում ամրապնդվելու ցանկացած փորձերի համար. Հայաստանի վրա հարձակվելուց առաջ նրանք ստիպված կբախվեն Իրանին: