Լրահոս
Միջազգային
18:23
19.04.25
195

Թեհրանի հիմնական պահանջը մնում է հակաիրանական պատժամիջոցների ամբողջական վերացումը՝ դրանք չվերսկսելու երաշխիքներով. Էսմայիլ Բաղայի

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ կվարի Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ այնքան ժամանակ, քանի դեռ կարծում է, որ դրանք կառուցողական են և արդյունավետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Բաղայիի խոսքերը։

«Բանակցությունների տևողությունը կախված է դրանց առաջընթացից: Ինչ վերաբերում է մեզ, ապա Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունն այս ճանապարհը սկսել է լիակատար լրջությամբ, և քանի դեռ հավատում ենք, որ բանակցությունները շարունակվում են կառուցողական և արդյունավետ, մենք դրանք կվարենք»,-ասել է իրանցի դիվանագետը։ 

Էսմայիլ Բաղային հավելել է, որ Թեհրանի հիմնական պահանջը մնում է հակաիրանական պատժամիջոցների ամբողջական վերացումը՝ դրանք չվերսկսելու երաշխիքներով։ 

Հիշեցնենք, որ այսօր Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը, որտեղ երկու կողմերը կքննարկեն Թեհրանի քաղաքացիական միջուկային ծրագիրը և այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցումը: