Լրահոս
Միջազգային
15:06
02.04.25
193

Իրանը՝ գոյության սպառնալիք Իսրայելի համար. ԱՄՆ-ը պատրաստվում է լայնածավալ հարձակման

 

Հութիների հարցն է քննարկվել Իսրայելի գլխավոր շտաբի պետի ու ԱՄՆ կենտրոնական հրամանատարության 10 ժամ տևած հանդիպմանը: Ալ Ջազիրան հայտնում է, որ Թել Ավիվի Կիրյա ռազմական համալիրում կայացած քննարկման առանցքում նաև Իրանն է եղել: Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության սրացմանը զուգահեռ մեծ թափ են հավաքում Իրանի վրա հնարավոր խոշոր ռազմական գործողությունների մասին ենթադրությունները: Ըստ իսրայելական աղբյուրների՝ այս հարվածը կարող է լինել առաջիկա շաբաթներին և «ամենանշանակալին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»։ Երեքշաբթի իսրայելական «14» հեռուստաալիքն է հայտնել, որ Իրանի դեմ լայնածավալ հարձակում է նախապատրաստվում՝ Իսլամական Հանարապետության ատոմային ծրագրին վերջ տալու նպատակով։