Լրահոս
Տարածաշրջան
18:00
02.04.23
135

Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին

Img default alt hy

Ադրբեջանում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ կապված Իրանի դեմ ադրբեջանական լրատվամիջոցների վիրավորական գործողությունների հետ, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Դեսպանատունը իր խիստ բողոքն է արտահայտել ադրբեջանական լրատվամիջոցների գործողությունների առնչությամբ և կոչ արել անհապաղ դադարեցնել դրանք։

Դեսպանատունը նաև զգուշացրել է երկու երկրների հարաբերությունների վրա նման գործողությունների վնասակար ազդեցության մասին։