Լրահոս
Միջազգային
12:00
27.10.22
139

Իրանում դամբարանի պայթյունի հետևանքով 20 մարդ Է զոհվել

Img default alt hy

Ահաբեկչական գրոհ Է իրականացվել Շահ-Չերահ դամբարանում, որը գտնվում Է Իրանի Շիրազ քաղաքում: Գրոհի հետևանքով զոհվել Է 20 մարդ, մի քանի տասնյակը վիրավորվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Մեհր» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանության ներկայացուցիչներին:

«Իրանի իշխանությունների տվյալներով՝ հոկտեմբերի 26-ին, օրվա երկրորդ կեսին երեք զինված մարդիկ ներխուժել են Շահ-Չերահ դամբարան և սպանել առնվազն 20 մարդու, մեծ թվով մարդիկ վերքեր են ստացել»,-գրում Է գործակալությունը: Նշվում Է, որ անվտանգության ուժերի աշխատակիցները երկու զինյալի են ձերբակալել հարձակմանը մասնակցելու կասկածանքով, երրորդը դեռևս ազատության մեջ Է: Գործակալության տվյալներով՝ հարձակումը կատարել են ահաբեկիչները, որոնք օգտվել են վերջերս երկրում տեղի ունեցած անկարգություններից, ահաբեկչություն կատարելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: