Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:08
01.11.22
311

Իրանն ուզում է 3 միլիարդ դոլարի հասցնել Հայաստանի հետ առևտուրը և շեշտում է՝ «դեմ ենք օտար ուժերին»

Հայաստանի վարչապետի այցն Իրան այդ երկրի նախագահ Ռայիսին «բեկումնային» է անվանել:

Փաշինյանը, որ Սոչիում Պուտինի ու Ալիևի հետ հանդիպումից հետո է մեկնել Թեհրան, Իրանի նախագահին պատմել է՝ ինչ են քննարկել Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ: Ու նաև համաձայնել է Ռայիսիի կարծիքի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ։

Իսկ Ռայիսին ասել էր, որ «օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի»: