Լրահոս
Միջազգային
23:45
02.05.25
214

Իրանին վախեցնելու ամերիկյան փորձեր. Թրամփը կպատժի նրանց, ովքեր Թեհրանից նավթ կգնեն

Մեկ ամսից էլ քիչ տևեց Միացյալ Նահանգների և Իրանի հաշտեցումը: Արդեն պարզ է, որ Իրանի նավթային 7 ընկերության նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներից հետո բանակցությունների 4-րդ ռաունդը բախվել է անելանելիության պատին: Վաղվա հանդիպումը չեղարկվել է: Թրամփն ավելի է խորացրել իրավիճակը, փորձում է տնտեսական նոր կոլապսի առաջ կանգնեցնել Իրանին. ԱՄՆ նախագահը սանկցիաներով է սպառնում նաև այն երկրներին ու անհատներին, որոնք նավթ կգնեն Իրանից: