Լրահոս
Տարածաշրջան
22:45
19.12.24
336

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպել են

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել են Եգիպտոսում D-8 Տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում, հայտնում է IRNA–ն: 

Հանդիպմանն Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել D-8-ի ղեկավարների 11-րդ հանդիպման օրակարգային հարցերի շուրջ: 

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանի վերջին զարգացումները՝ կենտրոնանալով Գազայում տիրող իրավիճակի, Պաղեստինում և Լիբանանում ժողովրդի դեմ ուղղված Իսրայելի հանցագործությունների վրա: