Լրահոս
Միջազգային
23:52
01.05.25
289

Իրանի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները հետաձգվել են

Img default alt hy

Իրանը նախկինի պես ձգտում է բանակցությունների միջոցով կարգավորել միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների հերթական փուլը հետաձգելու որոշումը։

«Օմանի և ամերիկյան գործընկերների հետ մենք որոշում ենք կայացրել հետաձգել բանակցությունների չորրորդ փուլը լոգիստիկ և տեխնիկական պատճառներով։ Իրանի կողմից որևէ փոփոխություն չկա բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու մեր վճռականության մեջ»,- նշել է նա։