Լրահոս
Տարածաշրջան
21:00
04.05.25
244

Իրանի արտգործնախարար Արաղչին կայցելի Պակիստան և Հնդկաստան

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, կմեկնի Պակիստան, որից հետո նաև Հնդկաստան:

Mehr-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: 

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով ՝ Արաղչիի նախատեսված այցը հարևան երկրների հետ կանոնավոր խորհրդակցությունների մաս է կազմում: 

Խոսնակը հայտնել է, որ այցի ընթացքում արտգործնախարարը կհանդիպի Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները: 

Բաղային  հավելել է, որ Աբբաս Արաղչին  պաշտոնական այցով Հնդկաստան կայցելի  հաջորդ շաբաթվա վերջին: