Լրահոս
Հասարակական
20:23
02.11.22
785

Ինքնասպանություն՝ Երևանում. 20-22 տարեկան տղան Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 20-22 տարեկան տղայի դի՝ բերանքսիվայր ընկած։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։