Լրահոս
Կրթություն և գիտություն
15:12
10.02.21
57

Ինձ հետաքրքիր չէ, որ ասում են՝ դպրոցի տնօրենը կապվում է պաշտոնյայի հետ. ԿԳՄՍ նախարար

Img default alt hy

 «Ինձ տեղեկացրեցին, որ ժողովուրդ է հավաքվել նախարարության մոտ՝ դպրոցականներ, ուսուցիչներ, որոնք բողոքում են։ Շատ զարմացա, թե ինչի՞ց են բողոքում։ Հետո, որ մամուլը ընթերցեցի, տեսա՝ աշակերտներ էլ կային, ասում էին՝ եկել ենք պայքարում ենք անարդարաթյան դեմ և ո՞րն է այդ անարդարությունը»,- այսպես է հիշում ԿԳՄՍ նախարաը Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչների ու ծնողների բողոքի ակցիան։ Վահրամ Դումանյանը պնդում է, որ դպրոցի տնօրենի երկու թեկնածուներից ոչ մեկին ինքը չէր ճանաչում, այդ ժամանակ էլ դեռ որոշում չէր կայացրել, գրում է pastinfo-ն։ Նախկին նախարար Արայիկ Հարությունյանն էլ իրեն չէր զեկուցել խնդիրների մասին։

«Արայիկ Հարությունյանի հետ ես վերջին անգամ զրուցել եմ չգիտեմ երբ»,-վստահեցրեց նախարարը։

Նույն դպրոցում տնօրենի ընտրությունների մասին նախարարը նշեց, որ ցանկություն է հայտնել մրցույթը չկայացած համարել, բայց գործող կարգը դա  չի թույլատրել։ Նախարարը կարծում է, որ կանխակալ քաղաքականացված հայտարարությունները տեղ չպետք է ունենանան դպրոցական հանրությունում։

Իսկ արդյոք իրեն չի՞ մտահոգում, որ նորանշանակ տնօրենը Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է, նախարարը նշեց՝ հետաքրքիր չէ այդ տեղեկությունը։

«Ես տեղյակ չեմ ո՞վ, ո՞ւմ հետ, ի՞նչ է կապում։ Չունեմ տեղեկություն, թե դպրոցի ո՞ր տնօրենի անունը ու՞մ հետ են կապում, ու դա ինձ հետաքրքիր չէ, բացարձակ»։

Վերջին շրջանում բողոքները շատ են, որ տնօրենների հարցը լուծվում է հովանավորչությամբ։ Հիմա կա՞ նման բան, թե ոչ, նախարարը որոշեց կարճ պատասխանել.

«Երկար ձևրակերպված հարցը ունի կարճ պատասխան՝ ոչ, չկա հովանավորչություն, ոչ, չկա կոռուպցիոն սխեմաներ։ Ես չեմ կարող աղմկողների անունից խոսել»։

Նախարարը հավելեց՝ եթե եղել է անօրինականություն, դրա վերականգնման ձևը իրավական ճանապարհն է։ Իսկ դասադուլ անողները, կազմակերպողները միանշանակ կրում են պատասխանատվություն այդ ամենի համար՝ անհասկանալի ոճ են ընտրել և ոչ օրինական։