Լրահոս
Առողջապահական
16:30
21.04.23
458

Ինչպես նիհարել մինչև 45 կիլոգրամ՝ 10 ամսում

Img default alt hy

Բլոգեր և մարզիչ Քրիստի Մաքքեմոնը պատմել է, թե ինչպես է ազատվել սննդային կախվածությունից և 10 ամսում նիհարել 45 կիլոգրամ։ «Aysor.am»-ի փոխանցմամբ՝ նա Newsweek-ին հայտնել է նիհարելու իր գաղտնիքը։

Մաքքեմոնը խոստովանել է, որ մանկուց սովոր է եղել արագ սննդի և քաղցրավենիքի, հաճախակի է սթրեսը հաղթահարել սնունդով։ Ուտելով քաղցրավենիք՝ նա իրեն անվտանգ է զգացել։

Բացի այդ, անընդհատ չափից ավելի էր ուտում. հագեցվածություն էր զգում, բայց չէր կարողանում կանգ առնել և շարունակում էր ուտել:

Նա միշտ ցանկացել է հրաժարվել ուտելու վատ սովորություններից և նիհարել, բայց երկար ժամանակ չէր կարողանում իր կյանքը փոխելու ուժ գտնել և բարոյական ծանր վիճակում էր։ Ստիպված էր սահմանափակել շփումները ընկերների և ընտանիքի հետ, քանի որ չէր ցանկանում, որ նրանք իմանային սննդից իր կախվածության մասին:

2017 թվականին, երբ Մաքքեմոնը 45 տարեկան էր, և նրան թվում էր, թե կյանքը երբեք ավելի լավ չի լինի, որոշեց հրաժարվել շաքարից և վերամշակված սննդից։

Կինը ընտրություն է կատարել առողջ սննդի օգտին և սկսել է ուտել օրական երեք անգամ՝ առանց ճաշերի միջև խորտիկների:

Տասը ամսում Քրիստիին հաջողվել է նիհարել 45 կիլոգրամ և հաղթահարել անառողջ սննդից կախվածությունը։ Նա շարունակում է օրական երեք անգամ սնվել, նախաճաշին ուտում է վարսակ, բանան, յոգուրտ, ճաշին՝ գազար, նեխուր, հումուս, խաշած ձու, հապալաս, ընթրիքին՝ սթեյք, հավ, ձուկ, բանջարեղենով աղցան: