Լրահոս
Քաղաքական
10:55
20.05.22
194

Ինչպես արյունը ջուր չի դառնալու, այնպես էլ թուրքն իր հայատյացությունը չի թարգելու․ Արտակ Զաքարյան

Img default alt hy

Նիկոլի վառ օրինակը բավարար է, որպեսզի այսուհետ ՀՀ բարձրաստիճան (Վարչապետ, Նախարարներ) պաշտոնյաները, մինչև նշանակվելը, ՀՀ ԱԱԾ ոչ ֆորմալ վերահսկողության ներքո, գաղտնիության պայմաններում անցնեն ազգային պատկանելության գենետիկ ստուգում (դրոշմավորում): Այս մասին գրել է ՀՀԿ-ական  գործիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ՀՀ քաղաքական իշխանության ներկայացուցիչների ազգային պատկանելիությունը ևս ազգային անվտանգության գերխնդիր է:

Հ.Գ. 44-օրյա պատերազմի ընթացքը միտումնավոր ձախողելու, անպատասխանատու կերպով հազարավոր զինծառայողների զոհելու, տարածքները խաբեությամբ հանձնելու ու ՀՀ ազգային շահերը ոտնահարելու հարցում, միայն ազգությամբ հայերը կարող են մեղադրվել պետական դավաճանության մեջ: Այս հարցը թուրք լինելու պարագայում` հերոսություն է:

Հետևաբար կամ Նիկոլը (եթե պարզվի որ հայ չէ) թուրքերին հերոսական ծառայություն մատուցած անձ է, կամ` հայ ազգի և պետության դեմ դավաճանություն գործելու մեջ հիմնավոր կասկածյալ (մինչև դատարանի օրինական վճիռն ուժի մեջ մտնելը)»: