Լրահոս
Քաղաքական
10:47
05.05.25
357

Ինչպե՞ս կարող է խաղաղություն բերել նա, ով նախապես հանձնվել է․ Հակոբ Հակոբյան

Img default alt hy

ԱՀ ԱՆ կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է,

«Հայաստանի այս իշխանությունները մեզ համոզում և ստիպում են, թե հնազանդվեք, խոնարհվեք, խաղաղություն աղերսեք, որովհետև հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է, իսկ պատերազմի դեպքում մենք հաստատ կպարտվենք։ Այսպես ասում է մի իշխանություն, որը 2021թվականին խոստացել էր անվտանգություն ու խաղաղություն։ Բայց ինչպե՞ս կարող է խաղաղություն բերել նա, ով նախապես հանձնվել է։ Ինչպե՞ս կարող է անվտանգություն ապահովել նա, ով վախ է սփռում սեփական ժողովրդի մեջ։ Սա իշխանություն չէ։ Սա վախեցած վարչախումբ է, որը պարտությունը դարձրել է քաղաքականություն, իսկ սպիտակ դրոշը՝ պետական դիրքորոշում։ Այսպես շարունակել հնարավոր չէ։ Այսպես ապրելը խայտառակություն է։ Այս իշխանությունը ոչ միայն չի պաշտպանում սեփական ժողովրդին, այլև քանդում է ժողովրդի հոգեբանական դիմադրությունը։ Իսկ դիմադրությունը սկսվում է մերժմամբ։ Մերժել նրանց, ովքեր քարոզում են պարտություն, և հեռացնել՝ սա է պետությունը փրկելու միակ ճանապարհը»։