Լրահոս
Հայաստան
09:56
31.03.22
325

Ինչու ընդունեցին, ինչու հեռացրին

Img default alt hy

«Hraparak.am»-ը գրում է․

«Նախօրեին տեղեկացանք, որ Մարմնամարզության ֆեդերացիան դադարեցրել է ֆեդերացիայի փոխնախագահ Նատալյա Ռոտենբերգի պաշտոնավարումը։ Եվ երեկ ասուլիսի ժամանակ Տիգրան Արզաքանցյանի էքստրավագանտ կինն ասաց․

«40 տարի շարունակ ես եղել եմ հաջողակ մարդ, շատ նախագծերի եմ մասնակցել, ինքս շատ նախագծերի հեղինակ եմ, ուստի կարծում եմ՝ ոչինչ չեմ կորցրել, կորցնում են նրանք, կորցնում են մեր երեխաները, գիմնաստներն ու մարզասերները»։

Նա նշանակվել էր փետրվարին և հայտարարել, որ  ֆինանսապես և տարբեր ծրագրեր իրականացնելով՝ զարգացնելու է մարմնամարզությունը ՀՀ-ում։

Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը հայտարարել էր, թե Ռոտենբերգի հետ համագործակցությունը դադարեցրել են, որպեսզի սպորտը քաղաքականությունից հնարավորինս հեռու պահեն։ Նրա պնդմամբ՝ Ռոտենբերգը մարզիչներին ուղղորդել է դառնալ իրենց կուսակցության անդամ։

«Այս սպորտաձևում մենք զբաղեցնում ենք նվաստացուցիչ դիրք։ Ինձ համար մեծ մարտահրավեր էր՝ այս ամենը դնել նորմալ ռելսերի վրա ու փրկել այս սպորտաձևը։

Կարճ ժամանակահատվածում ես կարողացա անել այն, ինչ նրանք չեն կարողացել անել 40 տարում։ Մարզիչները որևէ բան չեն պահանջում երեխաներից, նորմալ չեն մարզում։

Ես ասացի, որ պետք է վերջ դրվի դրան, փոխենք վերաբերմունքն այս սպորտաձևի նկատմամբ, ֆիթնեսի կամ ֆիզկուլտուրայի մակարդակից հասցնենք սպորտաձևի մակարդակի։

Որոշները ծիծաղեցին, որոշները հավատացին, ինչևէ։ Ես եմ ավելացրել մրցավարների թիվը, քանի որ այս տարիների ընթացքում չեն կարողացել դաստիարակել մրցավարների, իսկ միջազգային հարթակներում Հայաստանի անունից որպես դատավոր էր հանդես գալիս ՌԴ-ից տրամադրված դատավորը, մինչդեռ ես հրավիրել եմ հայտնի մասնագետի։

Երբ խոսքի, գործի մարդիկ սկսում են որևէ բան անել, շատերին դա դուր չի գալիս։ Չէ՞ որ նրանք ոչինչ չեն անում։ Այդ իսկ պատճառով այն, ինչ տեղի է ունենում, ինձ հասկանալի է։ Ես միայն անհանգստանում եմ աղջիկների համար, որոնց մոտ հույս էր արթանացել»,- նշեց Ռոտենբերգը»։