Լրահոս
Իրավական
22:45
29.05.23
159

Ինչո՞ւ կրտսեր Փաշինյանը մեքենայից նետվեց հենց Ծերեթելիի խաչմերուկում. առևանգման գործը դատարանում է

Զոհված զինծառայողի մոր ու Աշոտ Փաշինյանի նախաքննությունն ավարտված գործը որևէ դատավորի դեռ չի մակագրվել: Այն դատարան է ուղարկվել անցած շաբաթ: 

Փաստաբաններն այսօր պնդել են, որ գործի մեջ որևէ ապացույց չկա առևանգման վերաբերյալ, իսկ թե ինչու է մեղադրող կողմը ավելի արժանահավատ համարել կրտսեր Փաշինյանի և ոչ թե Գայանե Հակոբյանի ցուցմունքը, պաշտպանները հույս ունեն իմանալ դռնբաց դատական նիստի ընթացքում: