Լրահոս
Քաղաքական
12:08
19.01.23
212

Ինչո՞ւ է բացառվում անօդաչուի հարվածի վարկածը սահմանամերձ Ազատում. Թագուհի Թովմասյան

Img default alt hy

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այս պատմության մեջ անհասկանալի է, թե ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքներում են 15 զինվորները մնացել հրդեհվող կացարանում և մոխրացել: Իսկ ինչո՞ւ է բացառվում անօդաչուի հարվածի վարկածը սահմանամերձ Ազատում: Հարցականները շատ են... ափսոս մեր զինվորները... Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր»: