Լրահոս
Քաղաքական
11:30
19.01.23
57

Ինչ բարեփոխում, դուք ո՞նց կարող եք բարեփոխում անել, երբ պարզագույն բաներ չեք կարողանում անել․ Էդիկ Բաղդասարյան

Img default alt hy

Ասում են՝ բանակում բարեփոխումներ ենք անում. Ինչ բարեփոխում, դուք ո՞նց կարող եք բարեփոխում անել, երբ պարզագույն բաներ չեք կարողանում անել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

Նա նաև նշել է. «Սա երկրորդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում: Բա ո՞ւր եք, մի սպա չկա՞ էդ զորամասերում, որ հետևի, թե ինչ պայմաններում են քնում զինվորները, պայմանագրայինները: Լրագրողների առաջ էլ փակել եք բոլոր դռները, թույլ չեք տալիս զորամասեր, դիրքեր այցելել՝ անհեթեթ պատճառաբանություններով»:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: