Լրահոս
Հայաստան
14:32
25.01.21
82

Իմ կարծիքով՝ այո, Լիլիթ Մակունցը կարող է լինել լավ դեսպան. Արփի Դավոյան

Img default alt hy

 Ես չեմ կարող ասել՝ որպես դեսպան ով ինչպիսի կադր կարող է լինել, որովհետև դա ժամանակը ցույց կտա։ Իմ կարծիքով՝ այո, Լիլիթ Մակունցը կարող է լինել լավ դեսպան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե Մակունցը նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։

Հարցին, թե Մակունցն իր որ արժանիքների համար կարող է դեսպան նշանակվել, քանի որ քաղաքացիների, փորձագետների մի մասն ասում է, թե Մակունցը չունի դիվանագիտական փորձ, պատգամավորն արձագանքեց․ «Իրականում լինում են այնպիսի խոսակցություններ, որոնք տարբեր շահագրգիռ շրջանակներից են գալիս, նման խոսակցություններ լինում են ցանկացած նշանակման վերաբերյալ: Ես չեմ կարող ասել որևէ հստակ բան, եթե կլինի նման որոշում, կմանրամասնվի, թե ինչի համար է այն։ Մակունցը մեկնաբանել է իր հավանական նշանակման մանրամասները, իսկ երբ կլինի նման նշանակում, ավելի մանրամասն կխոսվի դրա մասին»։

 «Փաշինյանը ցանկանում է ապահով տեղաբաշխել յուրայիններին, որովհետև հասկանում է, որ գալու է քաղաքական և իրավական պատասխանատվության ժամանակը»

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը թերագնահատել է դեսպանների աշխատանքը՝ ասելով, թե լավ չեն աշխատում, դիվանագիտական փորձ չունեն, և արդյո՞ք այս նշանակմամբ չի հակասում կադրային քաղաքականությանը, պատգամավորն արձագանքեց, որ Մակունցը նշել է՝ կարևոր դեր է կատարում խորհրդարանական դիվանագիտության փորձը։

 Ի պատասխան փորձագետների այն դիտարկման, թե ԱՄՆ-ում ՀՀ դեսպանների հաճախակի փոփոխության պատճառով մեր պետությունն անլուրջ տպավարություն է թողնում, մինչդեռ, օրինակ, Ադրբեջանի դեսպանը 10 տարի պաշտոնավարում է, մեծ կշիռ ունի, Դավոյանն արձագանքեց․ «Իմ կարծիքով՝ երբ դեսպանը երկար է պաշտոնավարում  և կապեր է հաստատում, իհարկե ավելի ծանրակշիռ է դառնում»,-ասաց նա՝  նշելով նաև, թե նոր որոշում ընդունելը ճիշտ է, գուցե կան խնդիրներ, հարցեր, որոնք այս որոշմամբ կլուծվեն։

 «ԱՄՆ-ում մեր դեսպանները եղել են պրոֆեսիոնալ դիվանագետներ, «բարձրագույն նշաձող», իսկ Մակունցը ոչ փորձառու դիվանագետ է, ոչ քաղաքական ծանր քաշային, ոչ էլ ԱՄՆ է անհրաժեշտ չափով պատկերացնում»

 Հարցին, թե տեղեկություններ կան, որ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելուց հետո «Իմ քայլը» խմբակցությունը ղեկավարելու է Դավոյանը, վերջինս արձագանքեց, թե առաջին անգամ է լսում նման բան, նման քննարկում չկա։