Լրահոս
Քաղաքական
22:17
01.11.22
174

Ի՞նչն է ստիպելու հայ մարդուն այդ օրը չգնալ Ֆրանսիայի հրապարակ եւ այո ասելու մեր հայրենիքի արժանապատիվ ապագային. Գեղամ Նազարյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրել է.

«Նոյեմբերի 5_ին, ժամը 15_ին Երևանում լինելու է պայծառ արև և 16 աստիճան ջերմություն։ Անձրև և ձյուն չի սպասվում, Ֆրանսիայի հրապարակում հավաքվածների վրա չեն կրակելու, գնդակոծելու, հրթիռակոծելու։

Միաժամանակ աթս_ներով չեն հարվածելու, ֆոսֆորային զինամթերք չեն կիրառելու։ Հիմա հարց` ի՞նչն է ստիպելու հայ մարդուն այդ օրը չգնալ Ֆրանսիայի հրապարակ և այո ասելու մեր հայրենիքի արժանապատիվ ապագային, ի՞նչն է ստիպելու խոշոր հարկատու ընկերությունների ղեկավարներին իրենց աշխատողներին կոչ չանել անպայման լինել Ֆրանսիայի հրապարակում։

Ի՞նչն է ստիպելու Ամենային հայոց կաթողիկոսին ժողովրդին կոչ չանի լինել Ֆրանսիայի հրապարակում։

Ասում են ի՞նչի համար կամ ում ենք ինչ ցույց տալու։ Աստծուն ենք ցույց տալու պետություն, հայրենիք և արժանապատիվ ապագա ունենալու մեր կամքը։

Ընդամենը։ Նոյեմբերի 5 ից հետո չեմ ուզում, որ լինի մարդ, որը ֆիզիկապես կարող էր ներկա լինել հանրահավաքին, բայց ծուլանալու կամ այլ անհարգելի պատճառով չի ներկայացել»։