Լրահոս
Քաղաքական
10:15
13.05.22
1 698

Ի՞նչ գումարներ է Նիկոլ Փաշինյանի վարորդը «կրվել» խաղատանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

«Armday.am»- գրում է․

«Դեռ 2020 թվականին մենք գրել էինք Փաշինյանի մտերիմի հեղափոխությունից առաջ անգամ ծխախոտի գումար չունեցող՝ Ամիգո Ղուկասյանի կյանքի «դրական» փոփոխության մասին։

«Armday.am»-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից Արթուր Ղուկասյանը, ով առավել հայտնի է Ամիգո Ղուկասյան անուն ազգանունով, 2018-ի հայտնի իրադարձություններից հետո հաճախակի է եղել Շանգրի- Լա խաղատանը։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանի թիմակիցը խաղատանը նաև հսկայական կանխիկ գումար է պարտվել, խոսքը շուրջ 7-10 հազար դոլարի մասին է, այնուհետև նա փորձել է խաբեությամբ ետ վերադարձնել պարտված գումարը, ինչի արդյունքում հայտնվել է խաղատան սև ցուցակում։

Նշենք, որ Արթուր Ղուկասյանը մինչ իշխանափոխությունը ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի վարորդն էր, իսկ հիմա աշխատում է կառավարական ամառանոցում, և համաձայն շրջանառվող լուրերի մինչ հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանի թիմակիցները շատ հաճախ գումար են տրամադրել Ամիգո Ղուկասյանին, որպեսզի վերջինս կարողանա տուն հասնել, ուստի և հարց է առաջանում, հեղափոխությունից հետո ո՞րտեղից սույն երիտասարդին կանխիկ 7-10 հազար դոլար, որը նա պարտվել է Շանգրի- Լա խաղատանը։

ՔՊ-ի պատգամավորներին հորդորում ենք ստուգել տեղեկությունը իրենց թիմակիցների վերաբերյալ։

Ահա այս տեղեկությունը համառորեն հերքող ՔՊ-ական ակտիվիստ-վարորդ-այգեպանը հայտնվել է մեղմ ասած անհարմար վիճակում, մեր խմբագրության ձեռքի տակ է հայտնվել բոլորովին վերջերս Ծաղկաձորի խաղատներից մեկում այս երիտասարդի մասնակցությամբ կադրերը։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ»։