Լրահոս
Հասարակական
10:30
04.05.25
425

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Երևան քաղաքում`

Մայիսի 4-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:

Մայիսի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։