Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:30
13.04.22
113

Ի՞նչ է խոսել Միրզոյանը Բայրամովի հետ. Երևանը պնդում է՝ Մինսկի խումբը կա

Ադրբեջանում պահվող հայ գերիների մի խումբ հնարավոր է՝ ազատ արձակվի և վերադառնա Հայաստան: Այս մասին այսօր խորհրդարանում ակնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Ըստ պաշտոնական Երևանի՝ Ադրբեջանում այս պահին որպես գերի է պահվում 38 անձ: Նրանցից 3-ը քաղաքացիական անձինք են: Հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ իրականում գերիների թիվը 80-ն է: