Լրահոս
Հասարակական
14:30
15.05.22
205

Ի՞նչ ասես, որ ապացուցված ԱԱԾ «ստուկաչը» դարձավ ԱԺ նախագահ, այսօր՝ ԱԳ նախարար. Ավետիք Իշխանյան

Img default alt hy

Մեր պատանեկության, երիտասարդության տարիներին՝ բակում, փողոցում, դպրոցում, համալսարանում, արհամարհրված էին բոլոր տեսակ մատնիչ-բանսարկուները, որոնց անվանում էինք «գործ տվողներ», «ստուկաչներ»։ Ամոթ էր նույնիսկ նրանց բարևելը, էլ ուր մնաց ընկերություն անելը։ Այո՛, ապրում էինք ԽՍՀՄ-ում, բայց հասարակությունը խիստ բացասական էր վերաբերվում 1937 թ․ մատնիչ-բանսարկուներին։ Գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Եվ ով կմտածեր, որ մեր երազած  անկախ Հայաստանում, իշխանությունների խրախուսմամբ, սնկի պես կաճեն, կբազմանան տարբեր բանսարկու-մատնիչ-ստուկաչ-գործ տվողներ։ Նրանց շարքերում են ուսանողներ, իրենց քաղ․հասարակություն կոչող ստահակներ։ Ի՞նչ ասես, որ  ապացուցված ԱԱԾ «ստուկաչը»  դարձավ ԱԺ նախագահ, այսօր՝ ԱԳ նախարար։

Սա կոչվում է բարքերի անկում»։