Լրահոս
Միջազգային
11:52
19.08.22
136

Հյուսիսային Կորեան մերժել է Սեուլի «հանդուգն պլանը»

Img default alt hy

Հյուսիսային Կորեան երբեք չի ընդունի իր տնտեսության բարելավման դիմաց ապամիջուկայնացման վերաբերյալ Հարավային Կորեայի «հանդուգն պլանը»: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի քույրը՝ Կիմ Յո Չժոնը:

«Ես չգիտեմ, թե ապագայում ինչ հանդուգն գաղափարներով են նրանք թակելու դուռը, բայց ես հստակ հայտարարում եմ, որ մենք երբեք նրանց հետ գործ չենք ունենա»,-ասել է նա։

Կիմ Յո Չժոնը զբաղեցնում է Աշխատանքային կուսակցության կենտկոմի քարոզչության բաժնի փոխտնօրենի պաշտոնը և զբաղվում միջկորեական հարաբերություններով: