Լրահոս
Հասարակական
16:45
22.10.24
94

Հսկայական եղևնիով բարձված բեռնատարը բախվել է գազախողովակներին ու գազասյուներին. ստեղծվել է գազի արտահոսք

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ակունք գյուղում «Dongfeng» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին և կա գազի արտահոսք, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Տարածքը սահմանազատել են պարեկները:  

Տեղում պարզվել է, որ հսկայական եղևնիով բարձված բեռնատարը բախվել է 8-րդ փողոցով անցնող գազատար խողովակներին, մի քանիսը կոտրել, ինչի հետևանքով էլ առաջացել է գազի արտահոսք:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  

Ժամանակավորապես նշված հատվածում գազամատակարարումը դադարեցվել է: