Լրահոս
Հասարակական
22:40
30.10.22
202

Հրշեջ-փրկարարները սեփական տան նկուղում՝ խառատային հաստոցի տակից, դուրս են բերել տղամարդու դի

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի փողոցի սեփական տներից մեկի նկուղում խառատային հաստոցն ընկել է քաղաքացու վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում կատարել ուժեղացված ծառայություն:

Հրշեջ-փրկարարները հաստոցի տակից դուրս են բերել նույն տան բնակիչ, 72-ամյա Սեյրան Ա.-ի դին և մոտեցրել դիատարին:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: