Լրահոս
Աշխարհ
16:50
28.12.22
114

Հռոմի պապը կոչ է արել աղոթել Բենեդիկտոս 16-րդի համար

Img default alt hy

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել աղոթել իր նախորդի՝ նախկին Պապ Բենեդիկտոս 16-րդի համար, որը, ըստ նրա, «շատ հիվանդ է»։

«Ես կցանկանայի ձեզ բոլորիդ խնդրել հատուկ աղոթք անել պատվավոր Բենեդիկտոս Պապի համար... Հիշել նրան, քանի որ նա շատ հիվանդ է, խնդրելով Տիրոջը մխիթարել և աջակցել նրան»,-ասել է Ֆրանցիսկոսը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Ֆրանցիսկոս պապի ասածն անսպասելի է եղել. նա որևէ մանրամաս չի ներկայացրել:

95-ամյա Բենեդիկտոսը 2005 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի փետրվարին իր հրաժարականը ծառայել է որպես Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ:

Նա վերջին 600 տարում հրաժարական տված առաջին պոնտիֆիկոսն էր, որ տարիքը նշել է որպես պապական պարտականությունները կատարելու իր հնարավորությունները սահմանափակող հիմնական գործոն: