Լրահոս
Հասարակական
11:45
06.11.25
196

Հրդեհ՝ Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում

Img default alt hy

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։31-ին։