Լրահոս
18:05
23.11.22
142

Հրդեհ՝ Գորիս քաղաքի կիսակառույց շինությունում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Img default alt hy

Նոյեմբերի 23-ին, ժամը 14:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Մակիչի փողոցում գտնվող կիսակառույց շինության ներսում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 15:46-ին: Այրվել է մոտ 30 հակ անասնակեր։