Լրահոս
Հասարակական
14:40
19.01.23
72

Հրդեհ՝ Գարեգին Նժդեհի փողոցում

Img default alt hy

Հունվարի 19-ին, ժամը 08։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող նախկին շուկայի շենքի տանիքից։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի սենյակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։15-ին, մարվել՝ 09։29-ին։ Մոտ 10 քմ տարածքում այրվել են էլեկտրական սարքավորումներ և համակարգիչ։