Լրահոս
Առողջապահական
20:00
04.11.22
158

Հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. սուր շնչառական վիրուսներն ակտիվացել են Հայաստանում

Մեր երկրում սուր շնչառական հիվանդություններով ու սեզոնային գրիպով հոսպիտալացվածները հիմնականում երեխաներ են: Հիվանդանոցում է գտնվում նաև H1N1 հարուցիչով մեկ քաղաքացի: Առողջապահության նախարարի խոսքով նրա վիճակը բավարար է: Մասնագետները սեզոնային գրիպի ու վիրուսների դեմ պայքարի արդյունավետ միջոց են համարում գրիպի դեմ պատվաստումը: Ռիսկային խմբում են մինչև 1,5 տարեկան երեխաներն ու 65-ից բարձր տարիքի քաղաքացիները: