Լրահոս
Առողջապահական
19:45
20.05.22
184

«Հոնքն ուղղելու տեղը աչքն էլ կհանեն». բուժման համար վճարը կլինի բացառապես քարտով

 

Կառավարությունը փորձում է մինչև 2024 թվականը հանրային գրեթե բոլոր ծառայությունները դարձնել անկանխիկ՝ այդպես ուժեղացնելով հարկային վարչարարությունը, պայքարելով ստվերային տնտեսության դեմ:

Փորձագետները, թեև ընդհանուր առմամբ կողմ են կանխիկ փողի շրջանառությունից ազատվելու գաղափարին, բայց դա չպետք է լինի պարտադրանք: Եվ հետո վտանգ կա, որ ընթացքում բազմաթիվ խնդիրներ կարող են առաջանալ՝ սկսած բանկերի բարձր միջնորդավճարներից մինչև մարզերում վճարային տերմինալների բացակայություն ու թույլ ինտերնետ:

Առողջապահության նախարարության որոշմամբ՝ մոտ մեկ ամսից բուժհաստատություններում վճարումները պետք է կատարվեն անկանխիկ: