Լրահոս
Աշխարհ
21:50
02.11.22
103

Հոկտեմբերին աշխարհում սովյալների թիվը 2 միլիոնով ավելացել Է

Img default alt hy

Հոկտեմբերին աշխարհում սովյալների թիվը 2 միլիոնով ավելացել Է: Այդ մասին, ինչպես Telegram-ալիքում հաղորդում Է Հացահատիկ արտահանողների միությունը, վկայակոչելով ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի (WFP) տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշված Է միության նյութերում, ամենից շատ պարենի մատչելիությունը նվազել Է Աֆրիկայի երկրներում, այդ թվում Մոզամբիկում, Եթովպիայում և Քենիայում: Բացի դրանից, պարենի մատչելիությունը նվազել Է Մադագասկարում և Աֆղանստանում:

Պարենավորման համաշխարհային ծրագրի տվյալների համաձայն՝ Աֆղանստանում թերասնումից տառապում Է երկրի բնակչության ավելի քան 90 տոկոսը: Հացահատիկ արտահանողների միոթյան ղեկավար Էդուարդ Զեռնինի կարծիքով՝ հացահատիկային գործարքը չի լուծել աշխարհի սովի խնդիրը:

Այդ առնչությամբ, Ռուսաստանն սկսել Է իր նախաձեռնությամբ օգնել կարիքավոր երկրներին: ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում նա նշել Է, որ, բացի ամենաաղաքատ երկրներին մինչև 500 հազար տոննա հացահատիկի մարդասիրական օգնությունից, որ հայտարարել Է ՌԴ-ի գյուղատնտեսության նախարարությունը, ռուսաստանցի արտահանողները կարիքավոր երկրներին միլիոնավոր տննաներով ցորեն և այլ հացահատիկային մշակաբույսեր են մատակարարում բարձրմրցակցային գներով: